Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Փողկապ ուտողն առ Ալիև հաղթող

Փողկապ ուտողն առ Ալիև հաղթող
09.02.2024 | 09:32

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացական բանտի իր բանտախցից շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում գրանցած հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Իլհամ Ալիևին հաղթանակի առթիվ։

Ոչ ոք երբեք այնքան բան չի արել Ադրբեջանի համար, որքան նախագահ Իլհամ Ալիևը։

Նա պատմության մեջ կմնա որպես Իլհամ Հաղթող, իսկ նրա նախագահության տարիները կմնան որպես ոսկե դարաշրջան Ադրբեջանի պատմության մեջ»,- գրել է Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 3235

Մեկնաբանություններ